ՀՀ-ում իշխում է վախի մթնոլորտը: Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է դերասանուհի Լալա Մնացականյանը` անդրդառնալով նախագահական առաջիկա ընտրություններին և հավելելով, որ մեր հասարակությունը ընտրում է նրան, ումից ավելի շատ է վախենում, ինչի արդյունքում մարդիկ ստրկանում կամ ուղղակի փախչում են:
Նա նշել է, որ երկրում անհրաժեշտ է հաստատել օրենքի իշխանություն, և բոլորը, ներառյալ օրենքները ստեղծողները, ենթարկվեն, պատասխան տան նրա առջև:
Ըստ դերասանուհու` պետք է կատարել կառուցվածքային փոփոխություններ, մինչդեռ «հիմա բոլորը նույն կաթսայում են, իսկ վիշապը ծնում է նոր վիշապիկներ»։ Իսկ Հայաստանում քաղաքական գործիչների ելույթները, Լ. Մնացականյանի հավաստմամբ, հիշեցնում են բաժակաճառեր:
Ի դեպ, դերասանուհու մոտ նախագահի թեկնածուների հանդեպ որոշակի կարծիք չի ձևավորվել ու դեռևս ռեալ ուժ չի տեսնում:
Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ. «Հայաստանում ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet