Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգը մտադրություն է հայտնել այցելել Արցախ:
Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդն է Վաչե արք. Հովսեփյանը` նշելով, որ ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարը, ով այս օրերին գտնվում է Կալիֆորնիայում, երեկ այցելել էր
Լոս Անջելեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի նախօրեին, ընդունելություն էր կազմակերպվել ի պաիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Լոս Անջելեսում ՀՀ նորանշանակ հյուպատոսի:
Այլ մանրամասներ, ինչպես նաև Լարի Քինիգի Արցախ այցելության կոնկրետ ժամկետներ չեն հաղորդվել: