▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Մանվել Գրիգորյանի եղբորորդու գյուղում

Լարված իրավիճակ է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, որտեղ գյուղացիներն ամիսներ շարունակ՝ 2018 թվականի ամռանից  պահանջում են, որպեսզի համայնքապետ Զարզանդ Գրիգորյանը լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում ներկայացնի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօրվա  հերթական բողոքի ակցիայի ժամանակ  գյուղացիները հավաքվել էին համայնքապետարանի դիմաց, որտեղ նրանց դիմավորել են ոստիկանները:

Ըստ ականատեսների, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել, իսկ գյուղի կանայք, աղմուկ լսելով, դուրս են եկել տներից և տղաներին դուրս բերել ոստիկանների ավտոմեքենաներից: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղ է նաև պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով Արշալույս գյուղի բնակիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее