Բաղրամյան փողոցի մատույցներում ոստիկանները կանգնեցրել էին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների երթը` նրանց թույլ չտալով շարունակել ճանապարհը: Այս ամենի արդյունքում երթի մասնակիցների և ոստիկանների միջև լարված իրավիճակ էր առաջացել:
Րաֆֆի Հովհաննիսյանը ոստիկաններին հորդորել է ձերբակալել իրեն, քան թե թույլ չտալ ճանապարհը շարունակել: «Ի՞նչ կարգուկանոններ եք հաստատել մեր երկրում, նոր իրավունքնե՞ր եք ծնել: Բաղրամյան 23-ը վախենում է ժողովրդից »,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ավելի ուշ, Րաֆֆի Հովհաննիսյանը երթի մասնակիցներին առաջարկել է երթը շարունակել Դեմիրճյան և Թումանյան փողոցներով, իսկ երեկոյան ժամը վեցին կրկին հավաքվել Ազատության հրապարակում` ազգագրական համերգի: