Լավ էլի Ռազմիկ Ամյան, էս ի՞նչ ես երգում: Քո երգածը դու քանի՞ անգամ կլսես:
Հերթական ոչինչ չասող, ջուր ծեծող անիմաստ տեսահոլովակը, որ պետք է լցնի մեր եթերը: Մարդիկ այնպես էլ տարածում ու գովաբանում են այս երգը կարծես արվեստի գլուխգործոց լինի: Ռազմիկի ձայնն ունեցող մարդը չպետք է նման կատարումներով հանդես գա, չպետք է աղավաղի հայկական երգարվեստը: Ռազմի՛կ մի կատարիր այսպիսի երգեր, սրանք անճաշակ են, աղքատիկ են, զարգացնող չեն, դադար վերցրու, հանգստացիր և սկսիր լավ երաժշտություն ստեղծել, դու կարող ես, մի լողա կեղտոտ ջրերի մեջ:
Գրառումն` Արաքսո Գրիգորյանի
Ֆեյսբուք