▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ եմ անում». Սամվել Բաբայանը՝ Վիկտոր Դալլաքյանի հայտարարության մասին

tert.am-ի փոխանցմամբ՝ լսելով Վիկտոր Դալլաքյանի անունը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասել է, թե ինքը նրա հայտարարությանը ծանոթ չէ, ապա նշել է. «Մաշած մարդիկ պետք է խաղից դուրս գան, գան երիտասարդները, այդքանով ավարտենք»:

Դիտարկմանը, թե Դալլաքյանը հայտարարել է, որ Բաբայանը «Համախմբման» լոբբինգով է զբաղվում, այցելել է «Համախմբում», ներկայացրել ցուցակ, որոնց առաջին 7 համարները «Համախմբման» ներկայացուցիչներ են, Սամվել Բաբայանն այսպես է արձագանքել. «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее