▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ եք արել`ՀՀԿ ցուցակ եք մտել, բայց ընդդիմության վրա քար մի նետեք, ա՛յ պնակալեզներ...

Անողնաշարության արդարացումը «ընդդիմություն կամ քաղաքացի չկա/չի եղել/չի լինելու» ձեւակերպումն է, որը նմանների համար ապահովագրում է հավերժ տեղ իշխանության կճղակների տակ:

Իսկ ո՞վ է ձեր ձեռքերը կապել, որ ինքներդ չեք ստեղում Ձեր ասած լավ ընդդիմությունը, եւ ո՞վ էր մղում ՀՀԿ ցուցակներ մտնել, եթե «ճիշտ» ընդդիմության բանաձեւը գիտեք...

Լավ եք արել, ՀՀԿ ցուցակ եք մտել, ձեր իրավունքն ու ընտրությունն է:

Բայց ընդդիմության վրա քար մի նետեք, այ պնակալեզներ...

 

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան այս գրառմամբ արձագանքել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանի` Պանորամա.am-ին տված  հարցազրույցի այն մտքին, ըստ որի  «մինչ այսօր չունենք ընդդիմություն. չենք ունեցել, չունենք և մոտակա ժամանակներս չենք ունենալու:  Այն ինչ մեզ մոտ անվանում են արմատական ընդդիմություն և այն, ես այդ ամենին չեմ հավատում, որովհետև ոչ մեկից ոչ մի կառուցողական հայտարարություն չեմ լսել: Ամեն ինչը միայն «քանդողական» է` քանդենք, ոչնչացնենք, վռնդենք ու մեկը չեղավ, որ ասի՝ դա երկրորդ հերթին, առաջին հերթին եկեք այսպիսի երկիր կառուցենք՝ ոչ ոք…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее