▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ լուր՝ բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը սկսեց լավ լուրով. «Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության եւ նավատորմի զարգացման համար, ինչպես նաեւ՝ չենք ունենա հատկացումներ հայկական տիեզերագնաց արբանյակ սարքելու համար»:

Ըստ նրա՝ եթե ներդրումներ չեղան եկող տարի, ապա բոլոր ծրագրերը կլինեն ձայն բարբառո. «Իսկ մեր արտաքին պարտքը հատել է հոբելյանական հինգ միլիարդի սահմանը: Իսկ չինգա-չունգի լոգոյի ստեղծումը, որի միջոցով պետք է ներդրումներ լինեին, այդպես էլ չեղավ, ավելին՝ այդ լոգոյի համար ծախսված 450 մլն դրամի համար որեւէ մեկը պատասխան չտվեց: Կոռուպցիայի դեմ պայքարը եւս տեւեց հոբելյանական տասը օր, որից հետո համակարգերը վերադարձան հին, բարի ավանդույթներին»:

Տիկին Զոհրաբյանը նկատում է՝ կառավարության հայտարարությունների մեջ քաղաքական կամք կա, սակայն գործողության մեջ դա չի երեւում. «Շատ պարզ քայլեր են պետք ստվերը խավարից լույս բերելու համար: Մեկ-երկու դալաններում դատավորներին բռնելու փոխարեն, որը, թեեւ, եւս շատ կարեւոր է, գլուխներդ դալաններից վերեւ բարձրացրեք, տեսեք՝ ինչ է կատարվում, հակառակ դեպքում նույն արատավոր շրջանի մասին ենք խոսելու: Կառավարությունը կարող է կտրել այս արատավոր ճյուղը, եթե չի կարող, ապա մենք պարբերաբար նույն հարցերի մասին ենք խոսելու»:

Պետական բյուջեի նախագծին բացի ՀԱԿ-ից, դեմ կքվեարկեն նաեւ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: ՀՅԴ-ն կողմ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее