▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ օրինակը վարակիչ է. Ֆասթ Բանկ

Արցախի շրջափակման արդյունքում առաջին մեծ կորուստները կրած Վերա Նարիմանյանի պատմությունը շատերին հուզեց: Արցախցի 2 անչափահաս բալիկների մահն անտարբեր չի թողել նաև Ֆասթ Բանկին` ի դեմս Վահե և Վիգեն Բադալյանների։ Դժվարին իրավիճակում կյանքը փոքր-ինչ ավելի թեթև դարձնելու համար Բանկը 5․000․000 դրամ է նվիրաբերել Վերա Նարիմանյանին։

«Այսօր բոլորս ենք մտահոգ Արցախի մեր հայրենակիցների համար և փորձում ենք յուրաքանչյուրս մեր տեղում, մեր կարողությունների սահմաններում օգնության ձեռք մեկնել, աջակցել, մի փոքր հույս ու վստահություն փոխանցել, որ ամեն բան լավ է լինելու։

Մենք հավատում ենք, որ մեր կարիքն ունեցողներին ձեռք մեկնելով կարող ենք աշխարհն ավելի լավը դարձնել, մեր օրինակով վարակել մյուսներին» ասվում է բանկի պաշտոնական սոցիալական էջում արված հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее