▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն ժամանակներում մտահոգ խոսքն ու համընդհանուրի ցավը բարձրաձայնողների խոսքը տեղ էր հասնում . . .

Երբևէ անվանական գրառումներով հանդես չեմ եկել:Արտահայտվելու կոռեկտության պահանջները պահպանելն ինձ համար ինքնանպատակ չի եղել:Ժամանակին. ինձ էդպես են սովորեցրել,հետո կայացել ու հաստատվել եմ իմ ժամանակների հանրային մարդկանց օրինակներով:

Հրաշալի ժամանակներ էին,ուր իշխանություն-հասարակություն կապ կար,ժողովուրդն իր հոգևոր ու մշակութային հեղինակություններին հարգել ու վստահել գիտեր,ականջալուր էր նրանց խոսքին,փորձին,շնորհին ու լայնախոհությանը,և ըստ արժանվույն գնահատում էր իր մշակութային մեծերին:Իսկ իշխանությունն էլ զգուշանալու և անհանգստանալու մտահոգություն ուներ:Չէ որ յուրաքանչյուր հեղինակության թիկունքում հզոր բանակ էր կանգնած`ժողովուրդ ...

Ըստ էության,արդյունքում` հենց մշակութային հեղինակությունների շնորհն էր,որ հասարակության մեջ պարտադիր պայման,ձգտում էր դարձել գրագիտությունը: Ազգային ու մշակութային արժեքներին չտիրապետելն այն տարիներին,մեղմ ասած, ամոթ բան էր,չնայած,որ այն տարիներին էլ կային,այսպես կոչված,երաժշտական ու ժամանցային այլընտրանքներ:Բայց հասարակության ճնշող մեծամասնությունը ձգտում էր դեպի բարձր արժեքներ:

Դե,հիմա արի ու անվանական մի խոսիր...

<< Հանրային Հեռուստատեսության >> կարկառուն հեղինակություններից մեկն ինձ մի օր ասաց.

- Հիմա չհասկացանք,դու` հումորիստ ես,երգիչ,թե` բանաստեղծ:
- Հեղինակ-կատարող եմ,- պատասխանեցի համեստորեն,ատամներիս տակ սեղմելով լռությունս`չասելու համար,թե` այ... Ով է քեզ իրավունք տվել որակումներ ու գնահատականներ տալ,քննարկել այն,ինչից քո գաճաճ ուղեղը ոչինչ չի հասկանում:

Ամենացնցողը հաջորդ նախադասությունն էր,որ պաշտոնական դեմք ընդունած զրուցակցիս ուղեղն արտաբերեց.

- Հեղինակ-կատարողը` Ռուբեն Հախվերդյանն է... / և էլի մի քանի անուններ /:

-Կներեք,-ասացի,որ ձեր աշխատասենյակ` իմ << դաշնամուրով >> չեմ եկել:

Եվ ահա` ինձ նման շատերի ճակատագրերն այս կարգի մարդկանց հանձնվեցին:Փաստորեն`ես հեղինակ-կատարող կոչվելու իրավունք չունեմ լոկ այն պատճառով,որ իմ երգերը չեմ ներկայացնում ոչ կիթառի,կամ էլ դաշնամուրի նվագակցությամբ: Էսքանից հետո էլ ինչ ասես...Ավելորդ է արդեն խոսել այն մասին,թե ասող լինի` ով ես դու,որ գնահատականներ տալու իրավունք ես քեզ վերապահում: Կա"ս էդքան...

Վերջում,մեզանում ձևավորված իշխանություն-հասարակություն,մշակութային հեղինակություններ և ժողովուրդ,առհասարակ,այն կատվածահար իրականության մասին,որ մոլախոտի պես տիրել է ամենուր:

Հյուծվեցինք բարձրաձայնել,որ մշակութային դաշտն ամայացնելով,դուքյանների ու քաբաբանոցների վերածելով,ոչ միայն հասարակությունը,իշխանություններն էլ իրենց հերթին` կործանման եզրին են կանգնելու:Արժեքներից զուրկ իրականությունն անկարող է ազգասեր ու օրինակելի լինել:Եվ վաղ,թե ուշ,այդպիսի իրականությունն,անխուսափելիորեն,բումերանգի էֆեկտ է ստանալու:

Աշխատանք չունեցող,օրվա հացի խնդիր լուծելու անելանելիությամբ տառապող և, միևնույն ժամանակ,հոգևոր ու մշակութային արժեքներից զուրկ մարդն,արդեն իսկ անկանխատեսելի ու պայթյունավտանգ իրողություն է,ում արդեն,<< գաղափարական որևէ գունեղ քարոզչությամբ >> խոհեմության չես բերի...

Ակնթարթային փոփոխություններ են հարկավոր բոլոր ոլորտներում:Այլապես,իմ լավատեսությամբ,անգամ,լավին սպասելու հույսերն այլևս ինքնախաբեություն են,իսկ ապագան` խիստ վտանգված:

Լավագույն ժամանակներում,մտահոգ խոսքն ու համընդհանուրի ցավը բարձրաձայնողների խոսքը տեղ էր հասնում:

Արդյունքում`կարգին երկրում էինք ապրում...

 

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее