«Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: Այդ պատճառով լավագույն լուծումն այն Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, ինչի շնորհիվ ոչ հայերը կնեղսրտեն, իսկ ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն համակերպվել»,-Русская Служба Новостей-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
Նրա խոսքերով` ԽՍՀՄ կազմի մեջ նախկինում ընդգրկված բոլոր տարածքներն էլ ցանկության դեպքում կարող են Ռուսաստանի մաս կազմել.
«Բոլորդ էլ կարող եք վերադառնալ Ռուսաստան և բոլորին էլ լավ կլինի: Խոստանում ենք դեմոկրատիա, անվտանգություն, բարեկեցություն: Մենք բոլորս 300, 400 500 տարի ապրել ենք միասին»: