▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավրովը կմեկնի Բաքու

Հստակեցվել են Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման մանրամասները։Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, ապրիլի սկզբին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։ Այդ մասին Trend գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտգործնախարարների հանդիպումը կայանալու է Մոսկվայում։ Աղբյուրի խոսքով՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կքննարկի ԼՂ խնդիրը։ Օրակարգում է նաև «Հյուսիս-Հարավ» նախագծի իրականացման հարցը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее