▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավրովը Փաշինյանին ասաց՝ էս ի՞նչ մուտիլովկեք ես անում»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168TV-ի եթերում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին ասուլիսին՝ այն անվանելով հակափաշինյանական․ «Լավրովի ելույթը 100 տոկոս պրոհայկական էր, այն վայնասուն է առաջացրել Ադրբեջանում։ Ղարաբաղը տալով՝ Փաշինյանը նախևառաջ ռուսներին տշեց՝ դրանով մեծ ծառայություն մատուցելով Արևմուտքին․ Արևմուտքը գիտի, որ Ադրբեջանում այլևս ռուսներ չեն լինելու, հիմա մնում է՝ ռուսներից մաքրել Հայաստանը։ Լավրովին, Զախարովային մենք համարյա չենք սիրում, որովհետև հաճախ հակահայկական ակցենտներ են ունենում, բայց հանձնարարություն են ստացել Պուտինից՝ սե՛նց խոսացեք։ Լավրովը Փաշինյանին ասաց՝ էս ի՞նչ մուտիլովկեք ես անում, ոչ մի միջանցքի թեմա չկա, ուզում ես Ալիևի հետ պայմանավորվես, միջանցք տաս, ու դա է՞լ գցես ռուսների վրա»,- նշել է Բագրատյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее