Բաքվում՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ միջպետական փաստաթղթեր ստորագրելու արարողության ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը սխալ արտաբերողն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական haqqin.az-ից: Կայքը նշում է, որ արարողության ժամանակ նախագահի աշխատակազմի անձնագրային բաժնի աշխատակիցը հանդգնել է Լավրովի անունը սխալ արտաբերել, ինչի արդյունքում հնչել է վիրավորական արտահայտություն:
Կայքը տեղեկացնում է, որ այս տեսaնյութը հենց ռուսական կողմն է տեղադրել Youtube-ում:
Տեսանյութը` ստորև
Դիտել 4.40-ից