▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Լեհաստանի հայ համայնքը մերժել է հայրենիքի գողին և դավաճանին

Լեհաստանի մի քանի տասնյակ հազարի հասնող հայ համայնքից Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ընդամենը մոտ չորս տասնյակ մարդկանց հետ, որոնց թվում եղել են նաև մի քանի հայեր (քանի որ անձնապես ճանաչում եմ գրեթե բոլորին, փաստում եմ մեծ թվով լեհերի մասնակցությունը հանդիպմանը)։ Հատկանշական է, որ հանդիպմանը չեն մասնակցել Լեհաստանի հայ համայնքի գրեթե ոչ մի նշանավոր և հեղինակավոր գործիչներ, այդ թվում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցու ոչ մի հոգևորական։

Դիտեք նաև՝

«2024 թվականին քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է որդեգրել խաղաղության քաղաքականություն, մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք և դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը: Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: Շարունակելով խոսքը՝ նա ընդգծել է. «Ես ասացի՝ որպես ՀՀ վարչապետ կայացնում եմ նման որոշում՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Ես դա ասացի որպես անձնավորություն, ով ՀՀ վարչապետ դարձել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում: Ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել և մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, եթե իրենք համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտին: Բայց մինչև հիմա ես ՀՀ վարչապետն եմ և ուստի ՀՀ ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացել»:

***

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդես գալով ելույթով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ մասնավորապես նշելով․ «Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան զոհեր՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով՝ սահմանային շրջաններում: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, խաղաղությունը հիմա հետազոտվում է․․․ Մենք չենք ունեցել խաղաղություն, և հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այն։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, և անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ․․․ Եվ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է․․․ Ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее