Նորվեգական Ստավանգերում շարունակվում է շախմատի Norway Chess սուպերմրցաշարը:
8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը:
Սպիտակներով խաղացող հայ գրոսմայստերը 31-րդ քայլին աշխարհի չեմպիոնին ստիպեց անձնատուր լինեն:
Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 5 միավոր ու հավասարվեց Կառլսենին: