Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում այսօր տրվեց շախմատի Գրան Պրիի այս տարվա խաղարկության առաջին փուլի մեկնարկը: 18 մասնակիցները շվեյցարական մրցակարգով անցկացվելիք 9 տուրերի արդյունքներով կորոշեն մրցաշարի հաղթողին:
Լևոն Արոնյանը մեկնարկային տուրում կարճատև պայքարից հետո արդեն 22-րդ քայլին հաշտություն կնքեց սպիտակներով խաղացող Եվգենի Տոմաշևսկու հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Ֆրանցիսկո Վալյեխո- Շահրիյար Մամեդյարով, Ալեքսանդր Ռյազանցև-Պավել Էլյանով, Հոու Յիֆան-Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ-Ջոն Լյուդվիգ Համեր, Հիկարու Նակամուրա-Դմիտրի Յակովենկո պարտիաներում:
Մրցաշարային աղյուսակը մեկական միավորով գլխավորեցին Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ռիչարդ Ռապորտը, որոնք հաղթեցին համապատասխանաբար Սալեհ Սալեմին, Լի Չաոյին և Դին Լիժենին:
Հիշեցնենք, որ Գրան Պրիի 24 մասնակիցներից յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել 4 մրցաշարերից 3-ին: Այդ մրցաշարերի ընդհանուր արդյունքներով լավագույն ցուցանիշն ունեցող երկու շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: