▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Արոնյանը պարզաբանել է` ինչու՞ է հեռացել Հայաստանից

Ես գնացի Միացյալ Նահանգներ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի ու շախմատիստների նկատմամբ: Այս մասին ԼուրջCast փոդքասթի եթերում ասել է գրոսմայստեր, շախմատի օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը:

«Հիմա անհամեստ բան կասեմ, բայց իմ կարծիքով մեր նոր Հայաստանի պատմության մեջ՝ Սովետական միությունից հետո, մենք ունենք 2 նվաճում՝ Ղարաբաղը ու շախմատը: Համաշխարհային նվաճումներ էին, ու իմ համար շատ ցավալի էր, որ Շախմատի նոր ղեկավարության հետ գնանք հանդիպենք ու փորձենք կոնտակտի դուրս գանք, և 2 օլիմպիական չեմպիոնով լինենք, ու մեզ մի մարդ, որը մեզնից մոտ 7-8 տարի փոքր էր, մեզ ասի՝ դուք դեռ պետք է հասկանաք ես ով եմ, պետք է հասկանաք ես ինչ եմ արել այս երկրի համար: Եթե մեր թիմի, որը 3 անգամ օլիմպիադա ու աշխարհի առաջնություն է հաղթել, դու եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար ու ես չէի ուզում նստել ու զբաղվել նրանով, որ բացատրեմ, թե ինչը ոնց է:

Իմ կարծիքով մեր ազգի գլխավոր խնդիրը, դա մեր «խումբ-խումբ» խաղալն է, սա նրանցից է, մյուսներից է, մեկը ղարաբաղցի է, մյուսը գյումրեցի է: Սա մեծ խնդիր է»,- նշել է Արոնյանը:

Նա նշեց, որ միշտ վերադառնում է Հայաստան ու շատ ակտիվ դեր է ունենում Հայաստանի շախմատում:

«Ուղղակի ես կյանքում նպատակ չունեմ վերադառնալ, նորից փորձել, իմ կարծիքով սա արդեն անցած էտապ է: Ես մեր շախմատի թիմին միշտ էլ օգնել եմ ու օգնելու եմ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее