▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Հայրապետյանին օգնություն է անհրաժեշտ.Դուստրն ու փաստաբանը դիմում են ՀՀ իշխանությանը

«Արդեն 2 ամիս է, ինչ արցախցի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը գտնվում է Մորդովիայի բանտում, որտեղ սարսափելի պայմաններ են և, չնայած առողջական վիճակը բավարար է, սակայն այնտեղ երկար մնալու պարագայում մի քանի հիվանդություն ունեցող Հայրապետյանը առողջական լուրջ խնդիրների առաջ կկանգնի։ Ուստի, դիմում եմ ՀՀ նախագահին, ԱԺ-ին ու վարչապետին, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ, քննակվի նրան  Հայաստան տեղափոխելու հարցը, քանի որ երկքաղաքացի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը՝ հավելելով.

«Դատարանում ապացուցված չէ հանգամանքը, որ նա հանցանք է գործել, և ցուցմունք տվողները չեն բավարարում ապացույցների հիմնարարությանը և սկզբունքայնությանը։ Չի կարող այդ մարդը հայտնվել բանտում, այն էլ այդպիսի սադիստական պայմաններում»:

Հանդիպմանը ներկա էր բարերարի 14-ամյա դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը.

«Վերջերս եմ հորս հետ հեռախոսով խոսել, քանի որ տեսակցել թույլ չեն տալիս: Նա ասաց, որ ազատվելուց հետո պատրաստվում է վերադառնալ Արցախ և շարունակել բարեգործություններ անել: Ես հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, որովհետև վստահ եմ, որ հայրս իր գործունեությամբ ցույց է տվել, որ Հայաստանն ու Արցախը մեկ ամբողջություն են: Չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին, և ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ֆինանսական աջակցության համար նա վերջերս պարգևատրվել է նաեւ Արցախի նախագահի կողմից»,-նշեց Զարուհին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее