ԱԳՆ շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի փոխարեն հո հասարակաց տուն չի՞ կառուցվում, որ այսկերպ աղմուկ են բարձրացնում, ինչու՞ են հյուրանոց ասելով՝ ուրիշ բան հասկանում: Այսօրվա ասուլիսին նման դիտարկում է արել ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
«Դրանում ոչ մի վտանգավոր բան չկա: Ես նոր շենքի նախագիծը տեսել եմ, փայլուն նախագիծ է, բայց, եթե հանկարծ շենքի կերպարը փոխվի, ես կմիանամ պայքարողներին»,- ընդգծել է նա: