▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Սարգսյանն այլևս ԵՊՀ-ում ամբիոնի վարիչ չէ, նաև հեռացվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

 

Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը այլեւս չի զբաղեցնում Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: Այս մասին գրում է Armtimes.com-ը: ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, պատասխանելով կայքի հարցին, ասաց, որ Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, եւ այն այլեւս չի երկարաձգվել:

 

 

Մամուլի խոսնակի փոխանցմամբ, քանի որ Լեւոն Սարգսյանն այդտեղ աշխատում էր համատեղությամբ, նրա հետ պայմանագիր էր կնքվել մեկ ուսումնական տարով՝ սեպտեմբերի 1-ից հունիսի 30-ը: Լեւոն Սարգսյանի հեռանալուց հետո ամբիոնի վարիչի ղեկավարի պարտականությունները դրվել են նույն ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի վրա: Թափուր պաշտոնի մրցույթ առայժմ չի հայտարարվել:

 

Լեւոն Սարգսյանը նաեւ ղեկավարում էր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը: Վերջինիս նախագահի պաշտոնում նա ընտրվել էր սույն թվականի հունվարին, ի դեպ՝ միաձայն: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ Սարգսյանն այլեւս կապ չունի այդ հաստատության հետ: Այդուհանդերձ, դե յուրե նա շարունակում է մնալ հոգաբարձուների խորհրդի կազմում: Իսկ ահա խորհրդի նախագահի պաշտոնը էլ չի զբաղեցնում: Վերջին մի քանի նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее