▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Տեր-Պետրոսյան. 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր. նորից խոշոր բուրժուազիայի մաս

ՀԱԿԿ համագումարում այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ նաև ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցութուններին՝ ասելով. «Շատերը սվիններով դիմավորեցին մեր այն գաղափարը, թե ինչպե՞ս կարելի է հանկարծ ԲՀԿ-ի հետ համագործակցել, չէ՞որ նրանք, չէ՞որ նրանք…». գրում է 168.am-ը:

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «ի՞նչ վատ բան էր, եթե կարողանայինք պոկել այսօր մեկին, մյուս օրը՝ մյուսին»:

«Քանի դեռ խոշոր բուրժուազիան ու իշխանությունը սերտաճած են, ոչ մի հնարավորություն գոյություն չունի այս երկրում բան փոխելու: Մի կարծեք, որ մենք հաջողությունների չենք հասել այս առումով: Գոնե մենք կարողացել ենք մարդկանց մեջ կասկածներ սերմանել: 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանն ո՞վ էր, նորից խոշոր բուրժուազիայի մաս, ում նկատմամբ նույնպիսի վերաբերմունք կար, ինչպես մյուսիների նկատմամբ: Բայց եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ դրա դիմաց, հակառակը՝ իշխանությունն առաջին հարվածը հասցրին իրեն՝ պարզապես սնանկացրին այդ մարդուն»,-մասնավորեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահի դիտարկմամբ՝ այսօր նույն ճանապարհն է ընտրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Փոխանակ անեն ամեն ինչ, որ գնալով դա խորանա, նպաստեն պրոցեսին, իսկ այդ մարդը որևէ քայլ չարեց, որ կասկածներ հարցուցի, որ ուզում է պոկվել իշխանությունից, չեմ ասում ամբողջապես պոկվել է, բայց գործում է, գնում է այդ ճանապարհով: Նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս. նա դուրս եկավ կոալիցիայց, չսատարեց Սերժ Սարգսյանին, չմասնակցեց նրա երդմնակալությանը, այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է մի ուժ, որը նպաստում է մի չարիքի դեմ պայքարին, չարիքի թուլացանը, այդպես վանել: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է հենց ԲՀԿ-ն, որովհետև Սերժ Սարգսյանը զգում է այդ վտանգը, ու թույլ չեն տալու ունենալ հաջողությունը, ինչ, ասենք՝ խորհրդարանական ընտրություններում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее