▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսումը՝ օրակարգում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձում է պարզել Լ.Զուրաբյանի եւ Վ.Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը ինտերնետում տեղադրած օգտատերի ինքնությունը եւ իրավական օգնության համար դիմել են ԱՄՆ իրավապահ մարմիններին: Այս մասին գրում է «Փաստինֆոն»: Ինչպես տեղեկացրեցին ՀՔԾ-ից, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն ‹‹www. Youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով ‹‹Google Inc.» և ‹‹YouTube.LLC» կազմակերպություններից համապատասխան օգտատերերի գրանցման վերաբերյալ տվյալներ ստանալու ուղղությամբ քննչական գործողություններ կատարելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով միջնորդություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններին:

Միջնորդության կատարման արդյունքները դեռևս չեն ստացվել, իսկ մինչ այս պահը կատարված քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններով հնարավոր չի եղել պարզել հանցագործությունը կատարած անձին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее