Երեկվանից ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցությունն է ու հասարակության մի ստվար զանգված միանգամից որդեգրել է այն տեսակետը, որ գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ-ի կողմից և ասեմ ավելին, շատերի կողմից այս տարբերակը դիտարկվում է միակ հավաստին ու ճշմարիտը, բայց եկեք մի պահ սթափ դատենք։
Միանգամից մի քանի հարցեր են առաջանում.
- ԱԱԾ-ի ինչ՞ն էր պետք ձայնագրել ու առավել ևս հրապարակել նման խոսակցություն, առավել ևս, երբ արդեն պարզ էր, որ Ծառուկյանը չի առաջադրվելու, իսկ հենց խոսակցության մեջ Զուրաբյանը նշում է, որ հիմնական խնդրո առարկան այնպիսի թեկնածուի ընտրությունն է, ում դեպքում 7-10 տոկոս հավաքելը ամոթ չի լինի, այսինքն, անգամ ՀԱԿ-ում կա այն փաստի գիտակցությունը, որ ընտրությունները դեռ չսկսված, արդեն կանխորոշված են, անգամ առանց ֆալսիֆիկացիաների ու ռեպրեսիաների ու ողջ խնդիրը ընդդիմության իմիջային կողմն է, ինչպես նաև եղած պրոցեսսների տակից դուրս գալը։
- Իհարկե ԱԱԾ-ն կարող է և ըստ երևույթին գաղտնալսում ու վերահսկում է քաղաքական դաշտի և էլիտայի ներկայացուցիչներին, որովհետև ի վերջո, դա մտնում է ԱԱԾ-ի գործառույթների մեջ, բայց քավ լիցի, մի՞թե սրճարանային այս խոսակցությունը Ազգային Անվտանգության հնարավորությունների գագաթնակետն է... չեմ կարծում, վստահ եմ, որ հարկ եղած դեպքում ԱԱԾ-ն իր մութ դարակներից այնպիսի կոմպրոմատ կարող է հանել ինչպես այս գաղտնալսման երկու անհատների, այնպես էլ մեր քաղաքական ու բիզնես դաշտի ցանկացած ներկայացուցչի դեմ, որ քննարկվող դեպքը անմեղ չարաճճիություն կթվա։
- Դատելով ձայների որակից ու մաքրությունից, ինչպես նաև կողմնակի ձայների ֆոնից, կարելի է ենթադրել, որ գաղտնալսող սարքը հենց զրուցակիցներից մեկի մոտ է եղել, կամ սեղանին դրված (օրինակ մատուցողի ձայնը այդքան հստակ չէր, ինչքան Օսկանյանինը կամ առավել ևս Զուրաբյանինը)։ Հետո էլ, ի սեր Աստծո, 21-րդ դարում ենք ապրում, երբ էլեկտրոնիկայի ցանկացած խանութից կարելի է ձեռք բերել ձայնագրող սարք, դե իսկ բջջային հեռախոսների մասին ընդհանրաես չխոսենք։
Ի դեպ, ԱԱԾ-ն արձագանքել է այս խոսակցություններին և ԱԱԾ մամլո քարտուղար Բաղրամյան Արծվինը հայտարարել է.
«Այդ առանձնազրույցի գաղտնալսման և համացանցում հայտնվելու հետ ԱԱԾ-ն որևէ առնչություն չէր կարող ունենալ: Բոլոր մեղադրանքները մտացածին են և անհիմն»։
Հ.Գ. Ինձ թվում է, մեզ արդեն այնքան են վախացրել КГБ-ի մասին պատմություններով, որ մարդիկ մոռացելել են որ այդ պատմությունների գեսը գեղարվեստական ժանրից է կամ մեր իրականության հետ գոյություն չունի, իսկ մյուս կեսն էլ ժամանակավրեպ է, որովհետև իրականությունն այժմ այլ է։
Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից
Լևոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի գաղտնալսված խոսակցության վերաբերյալ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet