Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով եղավ Եղվարդում, Ուշանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում Էին և տեսախցիկները միացրած սպասում էին նրան: Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար: Սակայն երեկ հանդիպումների ժամանակ «Առավոտի» թղթակիցը նկատել է, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետևում է Լեքսուս RX 330 մակնիշի և 55 AM 525 պետհամարանիշի մեքենան: Թերթին հաջողվել է լուսանկարել նաև այդ մեքենան վարողին: «Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնամ էր ոչ թե մեր ուղեգծով, այլ թարթիչները միացնում էր և ուղևորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում և նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու նրա թիմը»,- գրել է թերթը` հրապարակլ«ով տվյալ մեքենայի լուսանկարները:
«Լեքսուսով» հետևում էին Րաֆֆի Հովհաննիսյանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet