Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական սպառնալիք կա:
Trend գործակալության փոխանցմամբ, այս մասին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների 26-րդ խորհրդի նիստի ժամանակ Բրատիսլավայում ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը:

«Երկխոսությունը շարունակվել է ամբողջ տարվա ընթացքում: Տարբեր հարթակների միջոցով ԵԱՀԿ-ն փորձել է ամրապնդել վստահությունը, հանել լարվածությունն ու աջակցել երկխոսությանը: Ղարաբաղյան կոնֆլիկտի սրման իրական սպառնալիք կա: Ես չունեմ այն կախարդական բանաձեւը, որի միջոցով կկարողանայինք մեկընդմիշտ լուծել հակամարտությունները: Բայց ես ունեմ հստակ համոզմունք նրանում, որ ԵԱՀԿ-ի ջանքերը՝ լարվածության վերացման եւ նոր երկխոսության ձեւավորման համար հարթակ ստեղծելու գործում անգնահատելի են եւ ԵԱՀԿ-ն այն առաջին կազմակերպությունն է, որն առաջարկում է իր աջակցությունը խաղաղության կոնկրետ քայլերին»,-ասել է Լայչակը:
Հիշեցնենք, որ Բրատիսլավայում նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպման առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ:
Դիտեք նաև՝


