ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվրանեսթի խորհրդարանական վերաժողովի քաղաքական կոմիտեի նոյեմբերի 13- նիստի ժամանակ ունեցածս ելույթը։
Հայտարարել եմ, որ Արցախի հարցը մեզ համար փակված չէ։ Չնայած Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը և ցեղասպանությանը, Արցախի հայությունը չի կորցրել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիկ առաջարկած երեք սկզբունքների, ներառյալ՝ ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ըստ այդմ, պետք է ճանաչել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և բռնի տեղահանության փաստը, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք։ Դրա համար անհրաժեշտ է Արցախին շնորհել միջանկյալ կարգավիճակ, երաշխավորել նրա անվտանգությունը (միջազգային խաղաղապահ կամ խաղաղություն պարտադրող կոնտինգենտի տեղակայումով) և Հայաստանի հետ անխափան և ապահով կապ ապահովել։
Մեկ այլ ելույթով անդրադարձել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի 250 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիային, Հայաստանին, խաղաղության անվան տակ, կապիտուլյացիայի պարտադրանքին և նոր պատերազմի հավանականությանը։ Հայտարարել եմ, որ Ադրբեջանի դեմ գործուն պատժամիջոցներ են անհրաժեշտ ընդհուպ մինչև Եվրանեսթում Ադրբեջանի մասնակցության կասեցումը։