Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Երրորդ տուրում մեր գրոսմայստերը սեւերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Լեւոն Արոնյանը բավական ակտիվ սկսեց պարտիան և աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը սպիտակների թագավորական թեւի վրա՝ մատային իրավիճակ ստեղծեց:
Թոփալովը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին եւ Սերգեյ Կարյակինին: