Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 9-րդ տուրի պարտիաները: Կենտրոնական էր համարվում Վիշվանաթան Անանդ – Լեւոն Արոնյան հակամարտությունը:
Պարտիան անցավ անչափ լարված պայքարում: Լեւոն Արոնյանը կրեց առաջին պարտությունը մրցաշարում և նահանջեց 3-րդ հորիզոնական: Նա այժմ կես միավորով ետ է մնում Անանդից եւ ռուսաստանցի Կարյակինից:
Հաջորդ, 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի ետնապահ, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի հետ: