▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Lիահույս եմ, որ այս անգամ ԶԼՄ-ներն ընտրակաշառքի դեմ պայքարում շատ ավելի հետևողական կլինեն

 Նախագահական ընտրությունների ժամանակ մի շարք ԶԼՄ-ներ անընդհատ պնդում էին, որ ընտրակաշառք բաժանելու մասին հիմնավոր տեղեկություններ ունեն, բայց երբ ոստիկանությունը փորձեց ընթացք տալ նրանց հրապարակումներին և պատժել կաշառք բաժանողներին, բոլորը հրաժարվեցին համագործակցությունից և որևէ կերպ չնպաստեցին այդ երևույթի դեմ պայքարին:

Էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցնե այս պահին էլ շարունակում են նախկին մարտավարությունը: Ավելին՝ խախտելով լռության օրվա պայմանները, նրանք նաև ակնհայտ հակաքարոզչություն են իրականացնում Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի դեմ: Ու թեև օրենքի խախտումը միշտ էլ մնում է խախտում (ընտրակաշառք թե լռության օրվա խախտում), այնուամենայնիվ լիահույս եմ, որ այս անգամ ԶԼՄ-ներն ընտրակաշառքի դեմ պայքարում շատ ավելի հետևողական և սկզբունքային կլինեն:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее