▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիահույս ենք,որ կկարողանանք առաջ շարժվել և նպաստել մեր երկրի տնտեսության զարգացմանը.Նարինե Մկրտչյան

«Նարինկա կնունքի պարագաներ» խանութ-սրահում առաջարկվում են բազմապիսի, տարբեր երանգների ու ոճերի մկրտության մոմեր, գինիներ, տարոսիկներ, հրավիրատոմսեր, հատուկ զգեստներ ու սրբիչներ, զամբյուղներ և այլն:

Asekose.am-ը զրուցել է խանութ-սրահի հիմնադիր տնօրեն Նարինե Մկրտչյանի հետ:

-Ինչպե՞ս եղավ հենց մկրտության պարագաների խանութի հիմնադրման գաղափարը:

-Դեռ 7 տարի առաջ է սկիզբը դրվել, իհարկե այն ժամանակ միտք էլ չկար ինչ-որ սրահ բացելու: Ես մասնագիտությամբ ճարտարապետ- դիզայներ եմ և աշխատում էի իմ սիրելի մասնագիտությամբ, իսկ ամուսինս ասեղնագործող մեքենանաներ և կարի արտադրամաս ուներ , որտեղ մանկական բոդիների և այլ արտադրանքերի համար ասեղնագործության դիզայնն ու ծրագրավորումը ես էի անում : Ասեղնագործությունը սկսկեցի սիրել ու մտածեցի, թե ուրիշ որտեղ այն կարելի է ներկայացնել: Այդպես ծնվեց անվանական սրբիչներ պատրաստելու և դրանք համացանցում ներկայացնելու գաղափարը: Այդ ժամանակ ասեղնագործությունն այսքան տարածում չուներ դեռ (ժպտում է): Այս միտքը մարդկանց դուր եկավ և սկսեցի պատվերներ ընդունել: Անվանական գունավոր սրբիչը ընթացքում դարձավ կնունքի ճերմակ սրբիչ, և սկսեցի կնունքի սրբիչներ առաջարկել ու պատվերներ ընդունել: Դա ևս նորույթ էր մեր իրականության մեջ, մարդիկ սկսեցին պատվիրել կնունքի անվանական սրբիչներ , որոնք հիմա, իհարկե, մեծ տարածում ունեն , արդեն սովորական ու մի քիչ էլ ավանդույթ է դարձել ունենալ անվանական մկրտության սրբիչ ՝ամսաթվով, ցանկության դեպքում նշվում է, թե ում կնքահայրությամբ է լինելու, այլ տարբերակներ ևս կան: Սրբիչը պահվում է՝ առանց մեռոնաջուրը վրայից լվանալու: Հետագայում արդեն փոքրիկների համար առաջարկեցի նաև թեմատիկ շապիկներ, որոնք  կլինեն խաչի ասեղնագործությամբ ու ցանկության դեպքում՝ էլի անվանական: Իսկ այսօր արդեն առաջարկում ենք ամբողջական փաթեթ ՝ անհրաժեշտ պարագաներ, դեկորացիաներ , սրահի ձևավորում , ֆոտոզոնա, հրավիրատոմս, հեքիաթային մուտք դեպի  ռեստորան ՝ կառքով և հրեշտակների պարի ուղեկցությամբ:

-Հետաքրքիր է՝ շատե՞րն են մկրտության արարողությունը անցկացնում՝ տարոսիկների, հրավիրատոմսերի և նմանատիպ այլ դետալների առկայությունը կարևորելով:

-Այո, կարևոր են նույնիսկ մանրունքները: Բոլոր ծնողներն էլ իրենց փոքրիկի մկրտության օրը պլանավորելիս ուզում են  այն դարձնել հիշարժան ու գեղեցիկ տոն : Մենք մեր մասով անում ենք ամեն ինչ, որ ապահովենք տպավորիչ , գեղեցիկ ու անմոռանալի օր թե ՛ մկրտվողի, թե ՛ մկրտության մասնակցիների համար :

-Այսօր սոցցանցերում բազմաթիվ էջեր կան, որոնք նույնպես տրամադրում են կնունքի  պարագաներ:Կասեք՝ ինչո՞վ եք տարբերվում Դուք, և ինչո՞ւ է հենց Ձեզ պետք դիմել:

նչո՞ւ ընտրել մեզՄենք հասկանում ենք ,որ ժամանակը հիմա ամենաթանկն է, ուստի պատվերները հաստատում ենք ոչ միայն մեզ մոտ՝ սրահում, այլ նաև համաձայնեցնում և հաստատում ենք օնլայն տարբերակով, և կնունքից 1-2 օր առաջ ամբողջական զամբյուղն արդեն պատրաստի վիճակում առաքվում է պատվիրատուին: Ունենք ոճային տարբեր լուծումներ: Առաջարկում ենք գնային լայն դիապազոն: Ունենք առաքում ցանկացած երկիր, և որ ամենակարևորն է ՝ ունենք տարիների ընթացում ձեռք բերված վստահություն:

-Հնարավո՞ր է՝ մոտ ապագայում ընդլայնեք Ձեր խանութն ու զբաղվեք ոչ միայն մկրտության, այլ նաև թեմատիկ ուրիշ միջոցառումների կազմակերպմամբ:

-Թեմատիկան ընդլայնելու հետ կապված առայժմ մտադրություն չունեմ ,բայց չեմ բացառում : Այժմ մտադիր ենք ընդլայնել աշխարհագրությունը: Համագործակցում ենք ինչպես ՀՀ ում գործող հարսանեկան սրահների,  այնպես էլ արտերկրում գտվող խանութ- սրահների հետ:

-Ձեր հաջողությունն առանց ո՞ւմ կամ ինչի՞ հնարավոր չէր պատկերացնել:

-Առաջին ու գլխավոր աջակիցը, իհարկե, ամուսինս է , նա ամեն հարցում կողքիս է , առանց նրա աջակցության, իհարկե, ոչինչ չէր ստացվի , անգնահատելի է մայրիկիս աջակցությունը առաջին իսկ օրից սկսած, իմ առաջին պատվերից սկսած՝ կողքիս է եղել, շնորհակալ եմ ինձ աջակցող բոլոր մարդկանց:

-Որպես բիզնեսում հաջողության հասած կին՝ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակներին:

ոլոր նրանց, ովքեր որևէ նոր բան են ուզում ձեռնարկել ու կայանալ այդ ոլորտում, խորհուրդ կտամ՝  Ձեզ համար դարձրեք աշխատանք այն , ինչ սիրով եք անելու ,չբավարարվեք իմացածով ու ինքնակրթվեք, Ձեր ընտրած ոլորտում ոգեշնչվելով արդեն իսկ եղածից՝ ստեղծեք նորը ՝ Ձերը :

«Նարինկա կնունքի պարագաներ» խանութ-սրահի աշխատանքներին կարող եք ծանոթանալ սրահի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее