▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիանա Զուրաբյանի գրական երեկոն՝ Վանաձորում

​​​​​​​

Լիանա Զուրաբյանը շարունակում է իր ձեռնարկած ծրագիրը՝ «ԳԻՐԸ ՀԱՅՈՑ» գրական երաժշտական երեկո մարզերում՝ տեղի տաղանդավոր երեխաների մասնակցությամբ:

Նոյեմբերյան քաղաքից հետո մայիսի 7-ին Լիանա Զուրաբյանն այս անգամ իր սաների հետ եղավ Վանաձորում:

Գրական երեկոն հագեցած էր, այն կայացավ Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը, մասնակցեցին Վանաձորի պոեզիայի թատրոնի սաները, «Փայլող աստղեր» պարային համույթը և դպրոցի շնորհալի ասմունքող երեխաները:

Գրական երեկոն ուսուցողական է և նպատակ ունի արթուն պահել պոեզիան մարզերում և տեղի երեխաների մեջ սերմանել Գիրը Հայոց:

Լիանա Զուրաբյանն իր շնորհակալությունն է հայտնում Վանաձորի քաղաքապետ`Մամիկոն Ասլանյանին, գրական երեկոն աջակցելու համար:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее