▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Լիբիա» ասվածը խաբուսիկ էր, մեզ Ադրբեջան են տանում». սիրիացի վարձկանի՝ գաղտնազերծված հաղորդագրությունը

«Region Monitor»-ը վերծանել և թարգմանել է «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի` զինակից ընկերներին ուղարկած ձայնային հաղորդագրությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սիրիացի վարձկանները ուղարկվում են Ադրբեջան։

«Ուշագրավ է, որ ձայնային հաղորդագրությունը, որը հայտնվել է սիրիացի վարձկաններին սատարող արաբական տելեգրամյան ալիքներից մեկում, հրապարակվել է հոկտեմբերի 15-ին։ Իսկ ձայնագրությանը ուղեկցող գրառումից պարզ է դառնում, որ վարձկաններին դեռ շարունակում են ուղարկել Ադրբեջան։ Միևնույն ժամանակ նշվում է, որ չնայած նրանք Լիբիա են ուզում գնալ, բայց նրանց խաբեությամբ Ադրբեջան են տանում»,- գրում է «Region Monitor»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее