▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ.«Երկրիս ՀԱՐՈՒՍՏՆԵՐՆ ավելի են հարստացել, ԱՂՔԱՏՆԵՐՆ` ավելի աղքատացել»

Այս օրերին երկրիս բարձր ղեկավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի վճռական գործողությունների մասին է խոսում ՝ շոշափելի ու տեսանելի արդյունքներ ակնկալում։ Անցնող տարիներին այս տիպի անկեղծ ընդվզումների ականատեսն էլի ենք եղել ու պարկեշտ անկեղծությամբ հավատացել ու սպասել ենք արդյունքների… ու սպասել ու սպասել…

Ու սպասումի մեջ երկրիս հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն ավելի աղքատացել։

Տարօրինակ թե սրիկա զուգադիպությամբ այս նույն լրահոսում աչքովս ընկան parliamentmonitoring կայքում հրապարակված Աժ պատգամավորության թեկնածուների (իսկ հիմա արդեն գործող պատգամավորների) գույքի և եկամուտների մասին հայտարարագրերից որոշ մանրամասներ։ Այս որոշ մանրամասներ այնքան «շոշափելի» էին, որ մի քանի անգամ դիմեցի հաշվիչին` հավատալու համար աչքիս տեսածին։ ԱԺ գործող պատգամավորներից ոմանց եկամուտները մի քանի հարյուր միլիոն դոլարի են հասել։
Չէ՝ ես որևէ մեկին գողության մեջ մեղադրելու իրավունքը չունեմ, բայց մի բանում հաստատ համոզված եմ՝ նրանք գողացել են իմ և մեր հնարավորության իրավունքը։

Իսկ ՀՀ Սահմանադրության 65 րդ հոդվածն այս էլ քանի տարի ասում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»։
ՈՒ մենք նորից դոնքիշոտյան պարկեշտ անկեղծությամբ պիտի հավատանք ու սպասենք արդունքների….
Եվ այս առիթով`

«Մեր առաջընթացի չափանիշը հարուստների հարստությունն ավելացումը չէ, այլ աղքատների համար հնարավորությունների ապահումը»,- Ֆրանկլին Ռուզվելտ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ գրառումը` ֆեյսբուքյան իր էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее