Լիլիթ Հովհաննիսյանի ևս մեկ` «Իմ սրտի ասա» երգի տարբերակ է հայտնվել համացանցում, որին արձագանքել է անձամբ Լիլիթը` Ֆեյսբուքի իր էջում կատարելով հետևյալ գրառումը.
«Սիրելիներս, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի առիթով, խաղաղություն ամենքիս...
Իսկ հիմա կառաջարկեմ լսել այս գեղեցկուհու կատարումը, որն ինձ ընկերներս ուղարկեցին: Շնորհավորում եմ ԲՈՒԲՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ ♥ ♥ ♥
Չեմ ճանաչում Ձեզ, բայց Ձեր կատարումը մեծ հրճվանք պարգեւեց ինձ, անչափ անկեղծ էր ամեն բան...»։
Հիշեցեցնենք, որ Լիլիթ Հովհաննիսյանի «Ես եմ հորինել» երգն էլ ` իր տարբերակով ներկայացրել էր երգիչ Աղասին։