«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր՝ հունվարի 14-ին, հայտնվել է անհարմար վիճակի մեջ. նա «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու է յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում, որը մեկնարկել է հունվարի 14-ին,-այս մասին գրում է armeniadaily.am-ը:

«Այո, իհարկե, վարչապետի թեկնածությունն առաջադրելու ենք այսօր»,-նշել էր Մակունցը:
Ստացվում է, որ Մակունցը տեղյակ չէ, որ Փաշինյանին ոչ թե առաջադրել են այսօր կամ «առաջադրելու են», այլ նրա թեկնածությունը ներկայացրել են նախագահին եւ նախագահն էլ հրամանագիրը ստորագրել է: 88 հոգանոց խմբակցության ղեկավարը, ըստ էության ծանոթ չէ Սահմանադրական կարգավորումներից:

Նշենք, որ ըստ սահմանադրության 149-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:
Ստացվում է, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը լավ չի տիրապետում սահմանադրությանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


