Այսօր ավագանու նիստում բանավեճ տեղի ունեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանի միջև:

Իր խոսքում Դավիթ Խաժակյանը, դիմելով Գայանե Աբրահամյանին, ասաց.
«Մշտապես դրական եմ գնահատել Ձեր լրագրողական աշխատանքը և սիրով մասնակցել եմ Ձեր ներկայացրած նախագծերին: Երբ Դուք լրագրող էիք աշխատում, մենք աշխատում էինք ավագանու անդամներ և հետևում էինք Սանիթեքի գործունեությանը քաղաքապետարանի ներսում և մեր շարունակական լոբբինգի արդյունքում է, որ առաջին անգամ Սանիթեքը տուգանվեց այդչափ մեծ գումարով, ապա 2-րդ անգամ այդ տուգանքը կրկնվեց: Անի Սամսոնյանն այն եզակի մարդկանցից է այս դահլիճում, ով կարդացել է Սանիթեքի պայմանագիրն ամբողջությամբ: Ես հետևում եմ Ձեր գործունեությանը համացանցում և տեսնում եմ հետևյալը. Իմ կարծիքով՝ լրագրողն իր անկողմնակալությամբ պետք է տարբերվի մյուսներից, բայց Դուք նույնիսկ այն դաշտում, որտեղ այդքան էլ մանրամասն պատկերացում չունեք, ինչպես օրինակ՝ Սանիթեքի հետ կնքված պայմանագիրն է, որով մենք զբաղվում ենք 1. 5 տարի շարունակ, թույլ եք տալիս մեր կարծիքը որակել որպես պոպուլիզմ, և դա էլ հերիք չէ՝ յուրաքանչյուր անգամ ցանկանում եք կարծիք հայտնել այս կամ այն պաշտոնյայի գործունեության դրական կողմերն առանձնացնել: Ինձ համար զարմանալի է լրագրողների ներգրավվածությունն այդ ֆորմատով: Լինել ավագանու անդամ և շարունակել լրագրողի անկողմնակալ գործունեություն, չի ստացվում»:

Ի պատասխան Դավիթ Խաժակյանի դիտարկումների` «Իմ քայլը» խմբակցության անդամը նշեց.
«Այո, ելույթը կոշտ էր, և գնահատակններ տրվեցին, որոնք ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, որովհետև վերջին 4 ամիսներին ես լրագրողական գործունեությամբչեմ զբաղվում: Ինձ համար դա շատ սկզբունքային է, որովհետև երբ հեղափոխությունից հետո ես որոշեցի, որ այս գործունեությամբ պետք է զբաղվեմ, ես դադարեցրել եմ լրագրողական գործունեությունս: 2-րդը՝ ես ընդամենն ասել եմ, որ շատ հեշտ է ընդդիմադիր դաշտից խոսել, որ հեշտ է ասել, որ հենց վաղը պետք է դադարեցնել Սանիթեքի հետ պայմանագիրը: Բարձր եմ գնահատում Ձեր 1 տարվա աշխատանքը, Անի Սամսոնյանի պրոֆեսիոնալիզմը Սանիթեքի խննդիրների դիտարկման և այլ առումով, բայց իմ ասածն ուղղակի այն էր, որ ընդամենը ասել և այստեղ ասել, որ վաղը ևեթ պետք է դդարեցվի Սանիթեքի հետ պայմանագիրը կոռեկտ չէ այնքանով, որ դադարեցնելուց հետո ինչ պետք է արվի, այսինքն՝ ընթացակարգեր պետք է տարվեն, փոխարինող պետք է գտնվի: Մինչև 2-րդ օպերատորի հարցը չլուծվի, պայմանագրի չեղարկման մասով հայտարարություն անելը կարող է դիտարկվել իբրև հանրությանը հաճո արտահայտություն: Սա էր իմ ասածը, և փորձենք այստեղ բանավեճի չվերածել»:


