Ցյուրիխում կայացած մրցանակաբաշխության ժամանակ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ ստացավ «Ոսկե գնդակ» մրցանակը:
Լավագույն հավակնորդների թվում են եղել նաև Նեյմարը («Բարսելոնա», Բրազիլիա) և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիա):
Հիշեցնենք, որ 2015թ.-ին «Բարսելոնայի» կազմում Մեսսին նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել էր Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, ինչպես նաև ակումբային աշխարհի առաջնության չեմպիոն: