«Ա1+»-ը գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Սուրիկ Խաչատրյանը չի պատասխանել հարցին՝ զարմանալով, թե ինչներիս է պետք իմանալ՝ իր տղան Հայաստանո՞ւմ է, թե՞ արտերկրում։
Սուրիկ Խաչատրյանը, սակայն, հայտնել է իր գտնվելու վայրը.«Ես այս պահին Երևանում եմ, Սյունիք էլ եմ գնում, համ էնտեղ եմ, համ էստեղ»։
iLur.am-ն էլ իր հերթին գրում է, որ հավաստի տվյալներով, Տիգրան Խաչատրյանը կալանքից ազատվելուց հետո մոր՝ Լորետա Բարսեղյանի (որը հունիսի 1-ի իրադարձությունների գլխավոր գործող անձանցից էր-խմբ) եւ կրտսեր եղբոր հետ մեկնել է Մալդիվյան կղզիներ՝ հանգստանալու:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով վերջերս որոշում է կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: