aravot.am-ը գրում է, որ Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսին մինչ նախաքննության ընթացքից մի քանի կարևոր տվյալներ ներկայանելը` ասել է, որ աղմկահարույց գործով մեղադրյալ է համարվում Արտակ Բուդաղյանը և նրա նկատմամբ նախաքննությունը շարունակվում է:
Հայկ Ալումյանը, մասնավորապես, նշել է.
« Բուդաղյանների վրա առաջինը կրակել են Խաչատրյանի կողմնակիցները: Արտակը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաեւ դղյակի վերեւի պատուհանից: Լորետան գոռում էր Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի: Արտակի ասածներն ունեն հաստատում, տեսագրությունը նայեք, կտեսնեք, որ մի գնդակ դիպչում է՝ ասֆալտին վերեւ բարձրանում»:
Առավել մանրամասն` այստեղ