▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն կոչ է արել նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել «մտքով և ռազմավարական առումով» նախապատրաստվել երրորդ համաշխարհային պատերազմին։ Այս մասին նա խոսել է  ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է BelTA-ն։

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսին «պատերազմ պետք չէ», բայց միևնույն ժամանակ խորհուրդ է տվել հրաժարվել «գլոբալ հակամարտության դիվանագիտական ​​կարգավորման հնարավորության մասին պատրանքներից»։ 

Լուկաշենկոն նշել է թեժ կետերի թվի աճի միտումը և ասել, թե համաշխարհային կենտրոնների կողմից ռազմական ուժի կիրառումը վերստին դառնում է խնդիրների կարգավորման հիմնական փաստարկներից մեկը: «Ֆինլանդիայի, իսկ հիմա էլ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին դեպի արևելք այդ դաշինքի ընդլայնման նոր փուլն է։ Նրանք դաշինք կընդունեն Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Վրաստանը և Սերբիան: Եվ այս ամենը կլինի Ուկրաինայի սցենարով», - ասել է Բելառուսի նախագահը։

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է նաև, որ Բելառուսը, Ռուսաստանը և արևմտյան երկրները գտնվում են աշխարհի ամենամեծ հակամարտության կենտրոնում, և ենթադրել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ախորժակն ու ակտիվությունը կաճի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее