Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, վերջինին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել, այս մասին հայտնում է БелТА-ն՝ հղում կատարելով Բելառուսի նախագահի խոսնակ Նատալյա Էյսմոնտին: Նրա խոսքով՝ Բելառուսի նախագահը հանգիստ է ընդունել այդ որոշումը և ասել, որ դա ցանկացած պետության ղեկավարի որոշումն է: «Նախագահը Փաշինյանին կոչ է արել չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, լրջորեն մտածել հետագա քայլերի մասին»,- հավելել է Էյսմոնտը: |
Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չկայացնել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet