▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ խնդիր են հավաքույթները. երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարևորությունը

Այսօր մեզ համար շարունակում է մեծ խնդիր լինել հավաքույթները՝ ծննդյան արարողություններ, հարսանիքներ, նաեւ թաղումներ ու սգո արարողություններ. Սա մեծ հարված է վարակի տարածումը կանխելու գործընթացին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը :

Նրա խոսքով, հանրության մի մեծ հատված խնդրին վերաբերվում է զգացմունքային հենքով դիրքորոշվելով. «Վերջին շրջանում ՏԻՄ մարմիններին տրվել են հանձնարարություններ, որ իրենք հանդիսանան համայնքում պատասխանատուն իրենց համայնքում հավաքույթները պարետի որոշմամբ սահմանվածից ավելի թույլ չտալու: Բայց ցավոք, սա բավականին բարդ խնդիր է, որովհետեւ հաճախ երբ մարդիկ կորցնում են հարազատներ, դժվար է լինում բացատրել խնդրի կարեւորությունը: Հորդորում եմ լսել համայքապետերի, մարզպետարանների, ոստիկանության աշխատակիցների հորդորը: Սա որեւէ մեկի քմահաճույքը չէ»,-ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее