▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսացույցը պետք է լինի կարմիր և կանաչ. դեղինն ավելորդ է

Սիրելի ընկերներ: Ունեմ մի առաջարկ, կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր ավտոմեքենա են վարում համաձայն կլինեն ինձ հետ: Խոսքս Երևանի լուսացույցերի դեղին լույսի մասին է: Իմ խորին համոզմամբ, դեղին լույսն ընդհանրապես պետք է բացակայի լուսացույցից, այսինքն լուսացույցը պետք է լինի կարմիր և կանաչ: Փորձեմ բացատրել: Գրեթե բոլոր լուսացույցերն ունեն վայրկյանաչափ, այսինքն վարորդը մոտենալով` շատ լավ գիտի, երբ է պետք կանգնել: Իմաստը դեղին լույսի... Ինչ մնում է կագնած տեղից շարժվելու պահին, ապա այս դեպքում նույնպես, դեղին լույսն անիմաստ է: Որովհետև վայրկյանաչափը հստակ ցույց է տալիս, կարմիրը փոխվում է և մեքենան շարժվում է: Բոլորս էլ գիտենք, որ ավտոմատ փոխանցումատուփերով մեքենաները միանգամից շարժվում են, իսկ մեխանիկական մեքենաների վարորդները հանգիստ կփոխեն ու տեղից կշարժվեն: Պարզ և տրամանաբանական է, կարծում եմ: Ավելին, դրանով իսկ կլուծվի ևս մեկ շատ կարևոր խնդիր` անիմաստ փող չեն գանձի դեղին լույսի տակ անցնելու կամ չանցնելու համար:

Արմեն Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее