Այսօր ԱԺ ոչ իշխանական ուժերը համաձայնել են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի նախաձեռնությանը՝ ԱԺ քառօրյայում քննարկել «մարտի մեկի» դեպքերի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծել:
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել են, թե ինչպես է ՀՀԿ-ը վերաբերում այս նախաձեռնությանը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ դա իրենց իրավունքն է։ Լրագրողները մեջբերել են Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, որ եթե ԱԺ մեծամասնությունը կրկին մերժի, ուրեմն դրանով ցույց է տալիս իր մասնակցությունը մարտի մեկի դեպքերին, ինչին ՀՀԿ խոսնակն արձագանքել է. «Լուսանցքում հայտնված գործիչներին չեմ մեկնաբանում, և այդ հարցը մեր օրակարգում չկա»: