▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսառատի 73-ամյա քաղաքացու ջերմոցում հայտնաբերել են 12 կգ-ից ավելի «պլան»

Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Արարատի մարզում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութերի փաստով:

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի բաժնի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ, 73-ամյա Ժորա Ավետիսյանին պատկանող տան բակն ու կիսակառույց շինությունները:

Շինություններից մեկից, որը օգտագործվում է որպես ջերմոց, հայտնաբերվել է տնկված կանեփի 414 բույս, որի ընդհանուր քաշը կազմել է 12 կգ 300 գ: Ջերմոցին կից շինությունից ակնհայտ տեսանելի վայրում դրված երկաթյա տարայի (տաշտ) միջից հայտնաբերվել է կանեփի 41 բույս, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1100 գ:

Ըստ աղբյուրի՝ Ժ. Ավետիսյանը հայտարարել է, որ թմրանյութը պատկանում է իրեն և ինքն է աճեցրել՝ կանեփի սերմեր ստանալու համար:

Ժ. Ավետիսյանն ու նրա տղան՝ 41-ամյա Գարիկ Ավետիսյանը բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին և որոշ ժամանկ անց բաց են թողնվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее