▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույսի ճրագը գալու է Էջմիածնից․․․Մեծ փոփոխություն անենք Վաղարշապատում և ապագայում՝ նաև ամբողջ Հայաստանում․․․Րաֆֆի Հովհաննիսյան

Լույսի ճրագը գալու է Էջմիածնից․․․Մեծ փոփոխություն անենք Վաղարշապատում և ապագայում՝ նաև ամբողջ Հայաստանում․․․ ՀՀ առաջին արտգործնաարար  Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում քվեարկել Ժառանգության կուսակցության թեկնածուի՝ Արկադի Փայտյանի օգտին, որ քվեաթերթիկում համար 6-ն է։

***

«Որակից ծնվելու է քանակ, և որակից ու քանակից՝ մեծ փոփոխություն Վաղարշապատում, վաղը-մյուս օրը՝ ողջ Հայաստանում»,- քարոզարշավի շրջանակներում ներկայացնելով «Ժառանգության»՝ Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Արկադի Փայտյանին և նրա թիմը՝ նշեց կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կոչ արեց ընտրել իրե՛նց թեկնածուին, որը քվեաթերթիկում 6-րդ համարն է. «Հայ մարդու արժանապատվությունը հաղթելու է, իսկ այդ կարևոր քայլերից մեկը այդ ճամփու վրա ամսի 16-ի ընտրությունն է: Ամեն մի քվե, ամեն մի զորակցող, հավատացյալ մեզ համար կարևոր է: Եվ մենք հաղթելու ենք, պատասխանելու ենք, հաշիվ ենք տալու այդ ընտրողին...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее