▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող Գայանե Առուստամյանին բերման են ենթարկել ոստիկանություն

Մայիսի 7-ի երեկոյան ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել լրագրող, քաղաքացիական ակտիվիստ Գայանե Առուստամյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտօանի գրասենյակից հայտնում են, որ  Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցները եղել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ բերման է ենթարկվել լրագրող Գայանե Առուստամյանը:

Ըստ ՄԻՊ ներկայացուցիչների, պարզվել է, որ Գայանե Առուստամյանը ոստիկանություն է տարվել վարչական իրավախախտում կատարելու համար:

«Ներկա պահին կազմվում է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, որից հետո սպասվում է, որ առավելագույնը 3 ժամ հետո, Գայանե Առուստմյանը բաց կթողնվի: Օմբուդսմենի աշխատակազմի աշխատակիցները՝ մինչեւ Գայանե Առուստամյանինին բաց թողնելը, կլինին նրա հետ՝ ոստիկանության համապատասխան բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее