▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրող ջան, ուզում եք՝ Ծառուկյանին հունից հանեք, բայց չի ստացվի. Գագիկ Ծառուկյան

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կառավարության առաջարկած տնտեսական հեղափոխության ծրագրին: «Կառավարության ներկայացրած այդ ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել: Հենց առաջին օրն եմ ասել և կարող եմ գրել, ստորագրել: Դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, և տնտեսական հեղափոխություն չի կարող լինել այդ ծրագրով, այդ մոտեցմամբ: Ասենք թե՝ դա տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետրերով հեռու է»,- նշեց խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենք ՀՀ վարչապետի հետ կոալիցիա չեն կազմում, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ ծրագրեր քննարկեն:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ Գ. Ծառուկյանը նշեց. «Մենք ժողովրդի կողքին ենք լինելու մեր հնարավորության սահմաններում»: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ընդդիմությունն Ամուլսարի հարցում ասում է՝ ժողովդրի կողքին է, որ շահաբաժին ունենա՝ Ծառուկյանն ասաց. «Ծառուկյանը դիվիդենտ շահելու կարիքը չունի»:

 Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее