▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողը շանտաժի էր ենթարկել Տիգրան Ուրիխանյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ  շորթման մեղադրանքով ձերբակալվել է analitik.am լրատվական կայքի տնօրեն եւ խմբագիր Անի Հովհաննիսյանը:

Ըստ ասեկոսեների, կայքի տնօրենը փորձել է գումար շորթել «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, ում հետ, ԱԺ-ից  Asekose.am-ին հասած  տեղեկությունների համաձայն, տևական ժամանակ շփում է ունեցել և նորմալ հարաբերությունների մեջ է եղել: 

Տիգրան Ուրիխանյանի հեռախոսն այս պահին անհասանելի է, սակայն այս առիթով կփորձենք ավելի ուշ մանրամասներ և պարզաբանում ներկայացնել՞

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության,  մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее